Ալբերտ Սուքիասյանն արծաթե մեդալ է նվաճել ձիասպորտի աշխարհի գավաթի փուլի Մեծ մրցանակի խաղարկությունում
Հայաստանի ձիասպորտի հավաքականի անդամ Ալբերտ Սուքիասյանն արծաթե մեդալ է նվաճել Թբիլիսիում կայացած Աշխարհի գավաթի փուլի (CSI 1* W) Մեծ մրցանակի խաղարկությունում:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Սուքիասյանը «Լոգիկա» նժույգով հաղթահարել է 1,45 մ բարձրությամբ արգելքները և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը:
Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը և գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը։





