Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 23-ի
Ալբանիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 23-ի։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Վերջին տվյալներով տուժել է 659 մարդ:
Նշվում է, որ ներկա պահին աշխատում են փրկարարները:
Հիշեցնենք, որ մայրաքաղաք Տիրանայից 34 կմ հյուսիս-արևմուտքում տեղի է ունեցել 6.4 մագնիտուդով երկրաշարժ։