չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Ալավերդուն են վերադարձվում համայնքի խորհրդանիշ համարվող ճոպանուղին և «Մետալուրգ» մարզադաշտը. համայնքի ղեկավար

Ալավերդուն են վերադարձվում համայնքի խորհրդանիշ համարվող ճոպանուղին և «Մետալուրգ» մարզադաշտը. համայնքի ղեկավար

«Վալլեքս» խմբի հետ երկարատև բանակցությունները տվեցին իրենց սպասված արդյունքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը՝ ընդգծելով, որ Ալավերդուն են վերադարձվում համայնքի խորհրդանիշ համարվող ճոպանուղին և «Մետալուրգ» մարզադաշտը։

«Ռուբեն Վարդանյան» և «Ապրելու» հիմնադրամների ներդրումների շնորհիվ
կհիմնանորոգվեն և կարդիականացվեն կարևորագույն կառույցները։

Կայուն և զարգացած Ալավերդի ուենենալու համար մեր կողմից սահմանված նշաձողերը բավականին բարձր են և վստահ եմ` միասնական ջանքերի շնորհիվ կհասնենք համատեղ ծրագրերի իրագործմանը»,-նշել է նա։

  • Կիսվել: