չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ալավերդիում բազմաթիվ բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում

Ալավերդիում բազմաթիվ բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում

Ալավերդիի համայնքապետարանի ներսում ավագանու նիստ է հրավիրվել, դրսում բազմաթիվ բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում։

«Մենք սպասում ենք ձեր արձագանքին, ձեր բացատրությանը։ Ինչո՞ւ եք անօրինական քայլեր իրականացնում մեր համայնքում, այսքան մարդ սպասում է ձեր արձագանքին, պարզաբանմանը»,-բարձրախոսով հայտարարեց ակցիայի մասնակից մի կին։

«Ինչի՞ պետք է մեզ անտեսեն, գնացել են դուռ են ջարդում։ Ամո՞թ չի, տղեք ջան, գնալո՞ւ եք տուն, ի՞նչ ասեք»,-բարկացած վրա է բերում բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից՝ դիմելով ոստիկաններին։

«Այ ժողովուրդ, այդպես  մի ասեք, ասեք՝ Նի-կո-լի շներ, Նի-կո-լի շներ»,-բարկացավ մեկ այլ կին մասնակից։

  • Կիսվել: