երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
«Ակտիվ հանրապետական» անվանումը կրող էջ, որը ոչ մի կապ չունի Հանրապետական կուսակցության հետ. հայտարարություն

«Ակտիվ հանրապետական» անվանումը կրող էջ, որը ոչ մի կապ չունի Հանրապետական կուսակցության հետ. հայտարարություն

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հերքել է իր առնչությունը ֆեյսբուքյան հարթակում գործող «Ակտիվ հանրապետական» էջի հետ:

«Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործում է «Ակտիվ հանրապետական» անվանումը կրող էջ, որը ոչ մի կապ չունի Հանրապետական կուսակցության և նրա անդամների հետ։ 

Հորդորում ենք նմանատիպ էջերի գործունեությունն ու տարածվող տեսակետները չկապել Հանրապետական կուսակցության հետ, քանի որ դրանք չեն արտահայտում կուսակցության դիրքորոշումը, ու կրում են ակնհայտ մանիպուլյատիվ և սադրիչ բնույթ։

Հետևե՛ք ՀՀԿ պաշտոնական էջին և իրական հարնապետականներին...»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: