չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Եվրամիությունը ռուսական սառեցված ակտիվներից 1,5 մլրդ եվրո է հատկացնում Ուկրաինային

Եվրամիությունը ռուսական սառեցված ակտիվներից 1,5 մլրդ եվրո է հատկացնում Ուկրաինային

Եվրամիությունն Ուկրաինային աջակցելու համար հատկացնում է 1,5 մլրդ եվրո, որը ստացվել է սառեցված ռուսական ակտիվներից:

Եվրահանձնաժողովի տվյալով՝ այդ գումարները կուղղվեն Խաղաղության եվրոպական հիմնադրամի և Ուկրաինայի օգնության հիմնադրամի միջոցով Ուկրաինայի ռազմական ներուժին աջակցելուն, ինչպես նաև երկրի վերականգնմանը:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է՝ «Կրեմլի փողերի համար» չկա ավելի խորհրդանշական և ավելի լավ կիրառություն, քան Ուկրաինան և ամբողջ Եվրոպան ապրելու համար ավելի անվտանգ վայր դարձնելը։

  • Կիսվել: