ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ակնհայտ է, որ ոստիկանությանը հատուկ միջոցներ չկիրառելու քաղաքական պատվեր է տրված. Իոաննիսյան

Ակնհայտ է, որ ոստիկանությանը հատուկ միջոցներ չկիրառելու քաղաքական պատվեր է տրված. Իոաննիսյան

Ոստիկաններին ֆիզիկական դիմադրություն ցույց տալով` պետական կառավարման շենք դե-ֆակտո գրոհած (զանգվածային մուտքի փորձ արած) անձանց էական մասի գործողություններում ակնհայտ հանցակազմ կար։ Այդ անձանց նկատմամբ պետք է քրեական հետապնդում լինի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

՛՛Բնականաբար հանցագործության մեջ կասկածվող ու դիմադրություն ցույց տվող անձանց բերման ենթարկելիս ոստիկանության կողմից կարող էր կիրառվել նաև ֆիզիկական ուժ և որոշակի հատուկ միջոցներ։ Այդուհանդերձ, հատուկ միջոցներից կիրառվել է միմիայն ձեռնաշղթա։

Ասեմ ավելին, շենքը գրոհող անձանց նկատմամբ ոստիկանությունը կարող էր կիրառել նաև հատուկ միջոցի այլ տեսակներ, ինչպիսիք են օրինակ` մահակները կամ ձեռքի արցունքաբեր գազը (pepper spray):

Ակնհայտ է դառնում, որ ոստիկանությանը հատուկ միջոցներ չկիրառելու քաղաքական պատվեր է տրված։ Առանձին քննարկման հարց է այն, թե դա լավ է, թե վատ։

Այդուհանդերձ, ոստիկանության գործողությունների որոշ դրվագներ ու մասնավորապես խոշտանգումների մասին ահազանգերը պետք է պատշաճ քննության արժանանան՛՛,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ընդդիմության ակցիայի 111 մասնակից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել:

  • Կիսվել: