հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ակնաղբյուր գյուղի մոտակայքում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Ակնաղբյուր գյուղի մոտակայքում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 11:19-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակնաղբյուր գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աչաջուր գյուղի «Միջնահանդ» կոչվող հանդամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:02-ին, մարվել՝ 13:30-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:

  • Կիսվել: