Ախուրյանում օծվեց զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքար (տեսանյութ)
Հուլիսի 6-ին ոստիկանության Ախուրյանի բաժնի դիմաց բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքար ու ցայտաղբյուր, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
՛՛Ներկա էին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության տարածքային բաժինների ղեկավար կազմը, զոհված ոստիկանների հարազատները։
Տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն։
Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից և ենթակա ստորաբաժանումներից Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվեց 13 ոստիկան և մինչ օրս անհետ կորած է համարվում 1-ը։ Իսկ Ախուրյանի բաժնի ծառայողներից զոհվեց ոստիկանության մայոր Համլետ Մքոյանը։
Փա՛ռք հանուն հայրենիքի զոհված ոստիկաններին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։