հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում մանկապարտեզ է կառուցվում

Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում մանկապարտեզ է կառուցվում

Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում ընթացքի մեջ են մանկապարտեզի կառուցման աշխատանքները, հայտնում են Շիրակի մարզպետարանից: 

Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով կառուցվում է 295 քառակուսի մետր մակերեսով երկհարկանի շենք, որի առաջին հարկում լինելու է մեկ խմբի համար բոլոր նորմատիվերին համապատասխան մանկապարտեզ, երկրորդ հարկում ՝ վարչական մաս, հանդիսությունների սրահ և խմբասենյակներ։ Շ

ինարարական աշխատանքները նախատեսվում է իրականացնել երկու փուլով։ Ծրագրի արժեքը 48 մլն 156 հազար դրամ է, որի 60 տոկոսը հատկացնելու է պետությունը, 40 տոկոսը համայնքն է տրամադրելու։

Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Շինարար» ՍՊԸ կողմից:

  • Կիսվել: