երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի թիվ 2 դպրոցի համար կառուցվում է 6 նոր մասնաշենք. Փաշինյան

Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի թիվ 2 դպրոցի համար կառուցվում է 6 նոր մասնաշենք. Փաշինյան

Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի թիվ 2 դպրոցի համար կառուցվում է 6 նոր մասնաշենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛1,5 մլրդ դրամ արժողությամբ աշխատանքներն իրականացվում են Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Շինաշխատանքները կավարտվեն 2024թ.-ի ապրիլին:

Կառուցվող մասնաշենքերի նախագծային հզորությունը նախատեսված է 560 աշակերտի համար, ևս շուրջ 300 աշակերտ կարող է հաճախել գոյություն ունեցող մասնաշենք։ Ներկայումս Ազատանի միջնակարգ դպրոցում սովորում է 702 աշակերտ։

Ազատանում հարգանքի տուրք մատուցեցի նաեւ հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:

  • Կիսվել: