երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ախալքալաքում տեղի է ունեցել մայրությանը նվիրված համերգ

Ախալքալաքում տեղի է ունեցել մայրությանը նվիրված համերգ

Երեկ՝ մայիսի 11-ին, Ախալքալաքի երաժշտական ​​դպրոցում տեղի ունեցավ համերգ «Գարունը սեր է, սերը՝ մայրություն» խորագրի ներքո, գրում է jnews.ge-ն:    

Համերգը լսելու էին եկել հոգևորականներ, Սակրեբուլոյի պատգամավորներ, Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ծնողներ, ուսուցիչներ։

Ելույթ ունեցան երաժշտական ​​դպրոցի սաները։ Մինչ հայ, վրացի և այլ հայտնի կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունները նվագելը, կատարողները ասմունքեցին տարբեր բանաստեղծություններ։ Ելույթները և՛ սոլո էին, և՛ դաշնամուրի ու կիթառի դուետ, նաև հանդես եկան երաժշտական ​​դպրոցի երգչախմբերը։

  • Կիսվել: