ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ախալքալաքում հաստատվել է Covid-19-ի 5 նոր դեպք

Ախալքալաքում հաստատվել է Covid-19-ի 5 նոր դեպք

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 5 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 2 351:

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 72 նոր դեպք։

Ադիգեն` 14,
Ախալցիխե` 19,
Բորժոմի` 21,
Ախալքալաք` 5,
Ասպինձա` 11,
Նինոծմինդայում` 1 և 1 այլ երկրի քաղաքացի։

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 514 անձ:

Ախալցիխեում՝ 689,
Բորժոմիում՝ 296,
Ադիգենում՝ 266,
Ասպինձայում՝ 101,
Ախալքալաքում՝ 139,
Նինոծմինդայում՝ 23:

Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 199 մարդ, որից 58-ը՝ Ախալցիխեում, 141-ը՝ Բակուրիանում:

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 44 մարդ, մահ չի գրանցվել։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 835, մահվան դեպքերը 18։

Այս պահի դրությամբ սպասվում է 76 թեստի պատասխան։

  • Կիսվել: