երեքշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2021
Ախալքալաքում եղանակից տուժածներին փոխհատուցում կտրվի

Ախալքալաքում եղանակից տուժածներին փոխհատուցում կտրվի

Երեկ տեղի ունեցած ուժգին քամուց տուժել են մի շարք բնակիչներ։ Քամին պոկել էր ինչպես բնակելի և ոչ բնակելի շենքերի տանիքները, գրում է jnews.ge-ն:

Ախալքալաքի քաղաքապետարանն արդեն ստացել է մի քանի դիմում և շուտով կսկսի վնասի գնահատման աշխատանքները։

«Արդեն դիմումներ ենք ստանում, այս պահի դրությամբ գյուղերից ոչ մի դիմում չենք ստացել, երևի ավելի շատ քաղաքում են եղել վնասումներ։ Առաջին զինվորական ավանում վնասվել է երկու բնակելի շենքի կտուր, մի քիչ վնասվել է նաև մշակույթի տան կտուրը, երկու հատ պահեստային շինություն է վնասվել, մեկը դեպի Խոսպիո ճանապարհին, իսկ մյուսը գարեջրի գործարանի պահեստային շենքի կտուրն է», – ասում է քաղաքապետ Յուրիկ Ունանյանը։

Փոխհատուցման առաջնահերթությունը տրված է բնակելի շենքերին, ինչ վերաբերում է պահեստային շինություններին, ապա քաղաքապետարանը չունի այդքան ֆինանասական միջոցներ, այդ իսկ պատճառով այդ շենքերը մարդիկ իրենց միջոցներով պետք է վերանորոգեն։

«Դեռ ես այդ շենքերի վնասի չափը նույնպես գնահատել կտամ, կտեսնենք իրավիճակը ինչպիսին է, միգուցե մասնակի օգնենք, կամ չօգնենք, դա պետք է որոշենք», – նշում է Ունանյանը։

Հարկ է նշել, որ երեկ ուժգին քամին շարունակվեց մի քանի ժամ, մի քանի գյուղ մինչև այսօր կեսօր մնացել էին առանց էլեկտրականության, ինչպես նաև քամին վայր էր գցել Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհին երկրու մեծ ծառ, որոնք էլ վնասել էին էլեկտրական լարերը։

Հավելենք, որ անցած անգամ նույնպես ուժեղ քամու պատճառով տուժել էին շրջանի տարբեր գյուղերի բնակիչներ, վնասը փոխհատուցվել է քաղաքապետարանի կողմից, ընդհանուր տուժել էր 52 ընտանիք, փոխհատուցման չափը կազմել է՝ 23100 լարի։

  • Կիսվել: