երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը

Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը

«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան» կուսակցության մի քանի անդամներ՝ կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի գլխավորությամբ։

Կուսակցությունը գտնում է, որ ՀՀ կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կոպտորեն խախտելով ՀՀ սահմանադրության 6-րդ, 116-և և 205-րդ հոդվածների պահանջները, դուրս են եկել իրենց սահմանադրական լիազորությունների շրջանակից, ուստի ներկայումս Տավուշի մարզում ընթացող գործընթացն ամբողջությամբ հակասահմանադրական է։

Նորայր Նորիկյանը նկատեց, որ առանց ԱԺ կողմից վավերացված կանոնագրքի տեղի է ունենում սահմանազատման գործընթաց, որի շրջանակներում տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն. «Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ ցանկացած համաձայնագիր կամ պայմանագիր ենթակա է վավերացման ԱԺ-ի կողմից»:

Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով։

  • Կիսվել: