երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Ախալքալաքն աճուրդի կհանի հողատարածքներ

Ախալքալաքն աճուրդի կհանի հողատարածքներ

Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորները համաձայնություն են տվել աճուրդով վաճառել մունիցիպալիտետին պատկանող 2 օբյեկտ։ Երկու օբյեկտներն էլ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասեր են։ Մեկն Ախալքալաքում է գտնվում, մյուսը՝ Դիլիսկա գյուղում, գրում է jnews.ge-ն:

Երեկ՝ մայիսի 30-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստում քաղաքապետարանին թույլտվություն են տվել աճուրդի հանել երկու հողատարածք։

1. Ախալքալաքում հողամասը գտնվում է նախկին 14-րդ զինվորական ավանում, տարածքի մակերեսը կազմում է 50 ք/մ։

2. Դիլիսկա գյուղում, հողամասը ոչ գյուղատնտեսական նշանակության է, 230 ք/մ:

 

  • Կիսվել: