ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Ախալցխայում կարանտինային գոտուց բժշկական կենտրոն տեղափոխվածի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ախալցխայում կարանտինային գոտուց բժշկական կենտրոն տեղափոխվածի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Երեկ Ախալցխայում կարանտինային գոտուց բժշկական կենտրոն տեղափոխվածի մոտ մայիսի 7-ին կորոնավիրուս է հաստատվել։ Վարակված անձը Ախալցխայի բժշկական կենտրոն է տեղափոխվել Բակուրյանիից։ Վարակված անձը տեղացի չէ եւ ունի արտասահմանում շրջագայության պատմություն։ Նա որեւէ շփում չի ունեցել տեղի բնակչության հետ, գրում է akhaltskha.net-ը:

Հարկ է նշել, որ սա արդեն չորրորդ դեպքն է Ախալցխայում, երբ կարանտինային գոտիներից տեղափոխված ոչ տեղացիների մոտ ախտորոշվում է կորոնավիրուս։

Մայիսի 7-ի դրությամբ ամբողջ Վրաստանի մասշտաբով կորոնավիրուս է հայտնաբերվել 615 մարդու մոտ, որոնցից 275 ապաքինվել են 9 մահացել։ Այսօրվա հաստատված դեպքերը 5-են։

  • Կիսվել: