հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Աջափնյակ վարչական շրջանում առանց հողօգտագործման իրավունքի ապօրինի շինություններ են քանդվել (վիդեո)

Աջափնյակ վարչական շրջանում առանց հողօգտագործման իրավունքի ապօրինի շինություններ են քանդվել (վիդեո)

Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի Տիչինայի փողոցի մի քանի հասցեներում քանդվում Է առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների մի քանի շինություն:

Մայրաքաղաքի սեփականություն հանդիսացող տարածքներում վերջին ամիսներին ապօրինաբար կառուցվել են բետոնե հիմքով և քարե շարվածքով շինություններ: Կառուցապատողներից երկուսն անհայտ են, իսկ մյուսները պարբերաբար զգուշացումներից հետո այդպես էլ չեն դադարեցրել շինարարությունը, որոնք սկսվել են առանց անվտանգության կանոնները պահպանելու:

Երևանում ապօրինի շինություններ, զավթած տարածքներ չեն լինելու. սա կարևոր սկզբունք է, որով էլ առաջնորդվում է քաղաքապետարանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: