ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Աջակցություն կստանան նաև պատերազմի հետևանքով վնասվածք ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները

Աջակցություն կստանան նաև պատերազմի հետևանքով վնասվածք ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները

Կառավարությունը փոփոխություններ է կատարել ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառման տրամադրման կարգում:
 
Գործող կարգով նախատեսված սոցիալական աջակցությունից չեն օգտվում ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները: Առկա խնդրին լուծում տալու նպատակով առաջարկվում է սոցիալական աջակցություն տրամադրել նաև ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին:

  • Կիսվել: