ԱԻՆ-ը հոգեբանական աջակցություն է ցույց տալիս քաղաքացիներին, նույնիսկ՝ տեսազանգով
Արտակարգ իրավիճակների նախարարությունում կորոնավիրուսի հաղթահարման ծրագրի շրջանակներում քաղաքացիներ 1107 ահազանգ է ստացվել։
411 քաղաքացի դիմել է հոգեբանական աջակցություն ստանալու համար, այդ մասին այսօր տեղեկատվական միասնական կենտրոնում հայտարարեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ ԱԻն հոգեբանական ծառայությունը հեռավար կարող է տեսազանգի միջոցով հոգեբանական աջակցություն ցուցաբերել քաղաքացուն։
«Կարող են քաղաքացիները զանգահարել 911 և ստանալ հոգեբանական աջակցություն», -հավելեց փոխնախարարը։



