շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանի աղետներին պատրաստվածության կարողությունների գնահատում. ԱԻՆ-ում հյուրընկալվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության թիմը

Հայաստանի աղետներին պատրաստվածության կարողությունների գնահատում. ԱԻՆ-ում հյուրընկալվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության թիմը

Այսօր՝ հուլիսի 12-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների ղեկավարների և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Աղետներին պատրաստվածության կարողությունների գնահատման թիմի անդամների մասնակցությամբ: Հանդիպում-քննարկումը վարել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

Թիմի այցի նպատակն է արտակարգ իրավիճակների պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի շրջանակներում անցկացնել համապետական մակարդակի աղետների պատրաստվածության գնահատում:

Թիմի առաջին այցն Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղի էր ունեցել 2019 թվականին: 3 տարի անց թիմը կրկին Հայաստանում է՝ վերանայելու և լրացումներ կատարելու նախորդ հանդիպման ժամանակ կազմված գնահատման զեկույցում:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԱԻՆ-ի դերն ամեն տեսակի վտանգների ժամանակ, ինչպես նաև պատրաստվածության պլանավորման և արձագանքման այլ հարցեր:

  • Կիսվել: