երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
ԱԻՆ-ում անցկացվել է աղետների ռիսկերի կառավարման և բնակչության պաշտպանության ուժեղացմանը նվիրված աշխատաժողով

ԱԻՆ-ում անցկացվել է աղետների ռիսկերի կառավարման և բնակչության պաշտպանության ուժեղացմանը նվիրված աշխատաժողով

ԱԻՆ փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի շրջանակներում արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է աղետների ռիսկերի կառավարման և բնակչության պաշտպանության ուժեղացմանը նվիրված աշխատաժողով:
 
Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի, պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչներ և Թվինինգ ծրագրի արտասահմանյան փորձագետներ: Բացման խոսքով հանդես է եկել փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
 
Թվինինգ ծրագրի արտասահմանյան ներկայացուցիչ, անդամ պետության առաջին բաղադրիչի ղեկավար Տատյանա Միլկամանովիչը ներկայացրել է բնակչության պաշտպանության իրավական դաշտի բարելավման ուղղությամբ ծրագրի գործողությունները, իսկ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման վարչության արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Հովհաննես Հովհաննիսյանը՝ «Աղետների ռիսկերի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական ուղղությունները և այդ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը:
 
Մասնակից Ազգային ժողովի, պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչների կողմից աշխատաժողովի աշխատանքները գնահատվել են դրական:
 
Աշխատաժողովի նպատակն էր շահագրգիռ կողմերի շրջանում բարձրացնել իրազեկվածությունը «Աղետների ռիսկերի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առնչությամբ ձեռք բերված առաջընթացի վերաբերյալ և քննարկել օրենքի նախագծից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակման գործընթացը։
 

  • Կիսվել: