ԱԻՆ ողջ համակարգում ունեցել են կորոնավիրուսով վարակվածների 5 դեպք․ փոխնախարար
ԱԻՆ ողջ համակարգում ունեցել են կորոնավիրուսով վարակվածների 5 դեպք, որից 3-ն այս պահին գտնվում են բուժման ընթացքում, 2-ն արդեն ապաքինվել են։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելով, ասաց ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։
«Բոլոր վարակվածների հետ կոնտակտավոր ծառայակիցներն այս պահին գտնվում են մեկուսացման մեջ։ Այս պահին ունենք 42 մեկուսացված»,- ասաց փոխնախարարը և հավելեց, որ մինչ այս պահը կատարվել է 7376 վարակազերծման աշխատանքներ։
«Մեր համակարգում վարակի տարածման վտանգները էլ ավելի մեծ են, քանզի մենք ունենք զորքի վերաբաշխման խնդիր ու այս պահին մենք արդեն պլանավորում ենք, թե ինչպես պետք է վերաբաշխել ուժերը՝ վարակի տարածման ու նաեւ արտակարգ դեպքերի քանակի մեծացմանը զուգահեռ»,- ասաց Հարությունյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ԱԻՆ 130 փրկարար այս պահին համատեղ շրջիկ ծառայություն են իրականացնում ոստիկանության հետ։


