շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱԻՆ-ի մի խումբ աշխատողներ պարգևատրվել են պատվոգրերով, հուշանվերներով, արժանացել են շնորհակալության

ԱԻՆ-ի մի խումբ աշխատողներ պարգևատրվել են պատվոգրերով, հուշանվերներով, արժանացել են շնորհակալության

Հունիսի 8-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը:

Քննարկվել են աշխատանքային կազմակերպչական, կարգապահական հարցեր և պլանավորվել առաջիկա անելիքները:

Խորհրդակցությունը եզրափակվել է պարգևատրման արարողությամբ: Հայաստանի առաջին հանրապետության տոնի՝ Մայիսի 28-ի կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար մի խումբ աշխատողներ ԱԻ նախարարի կողմից պարգևատրվել են պատվոգրերով, հուշանվերներով, արժանացել են շնորհակալության:



Շնորհավորելով աշխատակիցներին՝ գլխավոր քարտուղարն ընդգծել է նրանց կատարած աշխատանքի կարևորությունը և հորդորել շարունակել աշխատել նույն պատասխանատվությամբ:

 

  • Կիսվել: