ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԻՆ-ի աշխատակիցը հաղթահարել է կորոնավիրուսը. նա ներկայացրել է իր պատմությունը

ԱԻՆ-ի աշխատակիցը հաղթահարել է կորոնավիրուսը. նա ներկայացրել է իր պատմությունը

Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից 62-ամյա Զավեն Հովակիմյանը մեկն է այն անձանցից, որը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը: Այսօր նա վերադարձել է աշխատանքի։ Այս մասին ասված է Առողջապահության ազգային ինստիտուտի ֆեյսբուքյան էջում։

«Կորոնավիրուսը հաղթահարած ԱԱԻ-ի աշխատակցի պատմությունը» վերնագրով հաղորդագրության մեջ նշվել է, որ այս օրերին, ինչպես ԱԱԻ-ի շատ աշխատակիցներ, Զավենը նույնպես համավարակի առաջնագծում էր:

«Շտապօգնության մեքենայի ղեկին երբևէ նստած չլինելով՝ առանց մեկ վայրկյան հապաղելու՝  համաձայնություն տվեց վարելու կորոնավիրուսով հիվանդներին տեղափոխող մեքենան: Ապրիլի 6-ից 28-ը ընկած ողջ ժամանակահատվածը Զավենը անցկացրել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո: 40 աստիճան ջերմություն, հազ, շնչարգելություն. ի պատիվ պրոֆեսիոնալ բուժանձնակազմի (ՍԳԼ Բժշկական կենտրոնի) այս ամենը մնաց հետևում:

Ծննդյան 62-րդ տարեդարձը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում անցկացրած Զավենը ափսոսում է միայն մի բանի համար, որ չկարողացավ շարունակել իր ստանձնած առաքելությունը»,-նշված է ԱԱԻ-ի հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: