հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
 Մարտունիում ծեծել են «ՀայաՔվեի» ներկայացուցիչներին և ստորագրողներին

Մարտունիում ծեծել են «ՀայաՔվեի» ներկայացուցիչներին և ստորագրողներին

Քիչ առաջ կրկին հարձակվել են «ՀայաՔվեի» Մարտունու ներկայացուցիչների վրա: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։

«10-12 հոգով են եղել։ Թղթեր են պատռել, հարվածել մեր ներկայացուցիչներին, ծեծի են ենթարկել մի քանի ստորագրողների։ Փորձել են հարվածել ոստիկանների։ Տեղի ունեցածի վերաբերյալ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում։ Մանրամասներն՝ ավելի ուշ», - նշված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութն՝ այստեղ։

  • Կիսվել: