հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Ահարոնյան փողոցի շենքերից մեկից թունավորման կասկածանքով «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել 3 երեխա. Դանիելյան

Ահարոնյան փողոցի շենքերից մեկից թունավորման կասկածանքով «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել 3 երեխա. Դանիելյան

Այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան փողոցի շենքերից մեկից թունավորման կասկածանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 3 երեխա, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար  Շուշան Դանիելյանը:

Նա հայտնել է, որ 3 անչափահաս երեխաները ստացել են համապատասխան բուժօգնություն և ներկա պահին պատրաստվում են դուրսգրման:

Ավելի վաղ հայտնել էինք, որ արտակարգ դեպք է գրանցվել Երևանում. 7 հոգի, որոնցից 3-ը՝ անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոցներ:

  • Կիսվել: