հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ահաբեկիչ Ալիեւը կրկին ադրբեջանցիների արյուն է թափելու, գերեզմաններն արդեն պատրաստ են. ադրբեջանցի ընդդիմադիր

Ահաբեկիչ Ալիեւը կրկին ադրբեջանցիների արյուն է թափելու, գերեզմաններն արդեն պատրաստ են. ադրբեջանցի ընդդիմադիր

Ադրբեջանցի բլոգեր, «Diktator TV» նախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն իր թվիթերյան էջում գրել է․

«Ահաբեկիչ Ալիեւը կրկին ադրբեջանցիների արյուն է թափելու։ Գերեզմաններն արդեն պատրաստ են բռնապետ Ալիեւի հերթական ցեղասպանությանը.

Այս հարյուրավոր գերեզմանները փորվել են 18-23 տարեկան ադրբեջանցի երիտասարդների համար։ Իլհամ Ալիևը նորից պատերազմ կխաղա ու հազարավոր ադրբեջանցի երիտասարդների կսպանի.

Ալիեւը նորից հարձակվելով ահաբեկելու է Հայաստանը։ Երկու երկրներում էլ երիտասարդներին անմեղ  տեղը կսպանեն։ Մայրերը լաց կլինեն, իսկ երեխաները ինչ-որ մեկի քաղաքական խաղերում կկորցնեն իրենց հայրերին»։

  • Կիսվել: