կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է «Եբրայական մշակույթի բարեկամների խմբի» տնօրենի հետ

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է «Եբրայական մշակույթի բարեկամների խմբի» տնօրենի հետ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում հանդիպել է «Եբրայական մշակույթի բարեկամների խմբի» համահիմնադիր և տնօրեն Գրեգորի Լաֆիտի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են մշակութային երկխոսության խթանման և մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը։ Դավիթ Կարապետյանը ընդգծել է Հայաստանում բազմաշերտ համայնքների խաղաղ համակեցության ավանդույթն ու երկխոսության առաջխաղացման ուղղությամբ երկրի հաստատակամությունը։

Քննարկվել են կրթության, մշակույթի և միջկրոնական երկխոսության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Կարևորվել է համատեղ նախագծերի իրականացումը, այդ թվում՝ ցուցահանդեսների, ակադեմիական փոխանակման և հանրային դիվանագիտության միջոցառումների՝ ընդգծելով հրեական և հայկական մշակութային ավանդը։

  • Կիսվել: