չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Աղվանի-Տաթև ավտոճանապարհն փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել 5 բեռնատար

Աղվանի-Տաթև ավտոճանապարհն փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել 5 բեռնատար

Փրկարարները բեռնատարները դուրս են բերել արգելափակումից

Հունվարի 22-ին, ժամը 22:32-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել 5 բեռնատար, որոնք շարունակել են ընթացքը:

  • Կիսվել: