կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Հյուսիս-հարավ ճանապարհի Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ այսօր իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Հյուսիս-հարավ ճանապարհի Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ այսօր իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ 35+200-կմ 35+800 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, այսօր՝ հուլիսի 11-ին, ժամ 17։00-19։00-ի սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
 
Այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։

  • Կիսվել: