երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աղբավայրի 5000 քմ տարածքում կուտակված աղբ է այրվել․ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 4 ջրատար

Աղբավայրի 5000 քմ տարածքում կուտակված աղբ է այրվել․ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 4 ջրատար

Հուլիսի 25-ին, ժամը 22:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Նախնական տվյալներով 5000 քմ տարածքում այրվում է կուտակված աղբ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: