երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրդեհ Աղավնաձոր գյուղում. մոտ 10 հա տարածքում մի քանի օջախներով այրվում է խոտածածկույթ

Հրդեհ Աղավնաձոր գյուղում. մոտ 10 հա տարածքում մի քանի օջախներով այրվում է խոտածածկույթ

Օգոստոսի 2-ին, ժամը 09։40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Ըստ նախնական տվյալների մոտ 10 հա տարածքում մի քանի օջախներով այրվում է խոտածածկույթ»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: