շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱԳ փոխնախարարը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգությունները

ԱԳ փոխնախարարը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգությունները

Հունիսի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպան Անդրիուս Պուլոկասին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումները։

Այդ համատեքստում ընդգծվել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին:

  • Կիսվել: