կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
 ԱԳ նախարարությունը շարունակում է ուսումնաճանաչողական այցերը

ԱԳ նախարարությունը շարունակում է ուսումնաճանաչողական այցերը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվող ուսումնաճանաչողական այցերի շրջանակներում հունվարի 11-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն այցելեց 1500-րդ այցելուն: Շուրջ մեկ տարի է, ինչ Հայաստանի կրթական հաստատություններից նախարարությունում հյուրընկալվում են աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ:

Այցելուներին հնարավորություն է ընձեռնվում գործնականում ծանոթանալ ԱԳՆ աշխատանքին, պատմությանը և ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններին, իրենց հարցերն ուղղել բանախոսներին:

Խմբերն այցելում են նաև Հայաստանի դիվանագիտական դպրոց, որտեղ նրանց ներկայացվում են դպրոցի կողմից իրականացվող՝ դիվանագիտական կադրերի պատրաստման ու վերապատրաստման ծրագրերը և հետագայում կրթության հնարավորությունները:

  • Կիսվել: