շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Աֆեյանի Moderna ընկերության մշակած պատվաստանյութն առաջին դրական արդյունքներն են գրանցել․ CNN

Աֆեյանի Moderna ընկերության մշակած պատվաստանյութն առաջին դրական արդյունքներն են գրանցել․ CNN

Բարերար Նուբար Աֆեյանի Moderna բիոտեխնոլոգիական ընկերության ստեղծած պատվաստանյութն առաջին դրական արդյունքներն են գրանցել կորոնավիրուսի դեմ պայքարում, հայտնում է CNN-ը։

Ընկերությունից հայտնել են, որ կլինիկական փորձարկման բոլոր ութ մասնակիցների մոտ վիրուսը չեզոքացնող հակամարմիններ են ձևավորվել, որոնք համեմատելի են այն մակարդակին, որը զարգանում է կորոնավիրուսով վարակված և ապաքինված մարդու օրգանիզմում առկա հակամարմիններին: Փորձարկման նպատակն էր հասկանալ՝ արդյոք պատվաստանյութն անվտանգ է, թե ոչ:

Չեզոքացնող հակամարմիններն շրջափակում են վիրուսը՝ թույլ չտալով, որ այն վնասի մարդկային բջիջները:  

Ընկերությունն այժմ մեկնարկելու է փորձարկումների երկրորդ փուլը, որը նախատեսում է առավել մեծ թվով մասնակիցների ներառում գիտափորձին: Մասնագետները նախատեսում են փորձարկման երրորդ փուլն սկսել հուլիսին:

  • Կիսվել: