հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Աերոֆլոտ»-ը հունվարի 6-ին եւ 7-ին չեղարկել է բոլոր չվերթները դեպի Ղազախստան եւ հակառակ ուղղությամբ

«Աերոֆլոտ»-ը հունվարի 6-ին եւ 7-ին չեղարկել է բոլոր չվերթները դեպի Ղազախստան եւ հակառակ ուղղությամբ

«Աերոֆլոտ»-ը հունվարի 6-ին եւ 7-ին չեղարկել է բոլոր չվերթները դեպի Ղազախստան եւ հակառակ ուղղությամբ, քանի որ ժամանակավորապես անհնար է թռիչքներ իրականացնել դեպի հանրապետություն, տոմսերի գումարները կվերադարձվեն ուղեւորներին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Աերոֆլոտ»-ը տեղեկացնում է դեպի Ղազախստանի քաղաքներ կանոնավոր չվերթների չեղարկման մասին, քանի որ դեպի հանրապետություն թռիչքներ իրականացնելը ժամանակավորապես անհնար է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հունվարի 6-ին չեղարկվել են ավիաընկերության բոլոր թռիչքները Մոսկվայից եւ հակառակ ուղղությամբ. Ալմաթի (SU1946/1947), Նուր-Սուլթան (SU1956/1957), Ակտաու (SU1954/1955): Չեղարկվել են նաեւ հունվարի 7-ի բոլոր թռիչքները՝ Ալմաթի (SU1946/1947), Նուր-Սուլթան (SU1956 / 1957): Հունվարի 8-ին չեղարկվել է միայն Ակտոբե (SU1948/1949) չվերթը։ Չեղարկվել էին նաեւ «Աերոֆլոտ»-ի` հունվարի 5-ի թռիչքները դեպի Ալմաթի եւ Նուր-Սուլթան։

«Ավիաընկերությունն ուղեւորներին տեղեկացնում է կոնտակտային կենտրոնի միջոցով։ Չեղարկված չվերթերի ուղեւորներին հարկադիր փոխհատուցում կառաջարկվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Աերոֆլոտ»-ը Ղազախստանում բողոքի ցույցերի ֆոնին կասեցրել է դեպի այդ երկիր թռիչքների տոմսերի վաճառքը, որոնք նախատեսված էին առաջիկա 2 շաբաթվա ընթացքում, հայտնել են ավիաընկերությունից։

«Ստեղծված իրավիճակի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է «Աերոֆլոտ»-ի սեփական չվերթների տոմսերի վաճառքը դեպի Ղազախստան, որոնք նախատեսված էին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Ավիաընկերությունն ուղեւորներին կտեղեկացնի դեպի հանրապետության քաղաքներ թռիչքների հետագա կարգավիճակի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: