Ադրբեջանցիները անօրինական ներկայությամբ ու ներխուժումներով անելանելի վիճակ են ստեղծել Տեղ համայնքի բնակիչների համար․ Թաթոյան հիմնադրամ․ տեսանութ
Ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկայությամբ ու ներխուժումներով անելանելի վիճակ են ստեղծել Հայաստանի Տեղ համայնքի բնակիչների համար: Այս մասին է հայտնում Թաթոյան հիմնադրամը, որի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ բացի խաթարված անվտանգությունից, մարդիկ չեն կարողանում օգտագործել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները:
Հրապարակված տեսանյութում ներկայացված է Տեղ համայնքում բնակիչների հետ հանդիպումները, նրանց բողոքները և իրավունքների խախտումների դեպքերը:
Հավաքված ապացույցների առնչությամբ կատարվում են ամփոփման աշխատանքներ


