երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ադրբեջանի ռազմական հարձակումը ԼՂ-ի վրա անուղղակիորեն սպառնում է Հայաստանի ժողովրդավարությանը. Freedom House

Ադրբեջանի ռազմական հարձակումը ԼՂ-ի վրա անուղղակիորեն սպառնում է Հայաստանի ժողովրդավարությանը. Freedom House

Freedom House իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում նշվում է, որ ադրբեջանական վարչակարգի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա անուղղակիորեն սպառնում է Հայաստանի վերջին շրջանի ժողովրդավարական ձեռքբերումներին:

Ըստ աշխարհում ժողովրդավարության զարգացման և ազատությունների մասին 2021 թվականի զեկույցի՝ տեղի ունեցած զարգացումները բացասաբար են անդրադարձել ժողովրդավարության վրա. մի կողմից՝ Ադրբեջանի ավտորիտար նախագահ Ալիևն ամրապնդեց իշխանությունը, իսկ մյուս կողմից՝ վտանգվեց Հայաստանի ժողովրդավարությունը:

Զեկույցում ասվում է, որ 2018 թ. հեղափոխության արդյունքում Հայաստանում հաստատվել է բարեփոխումներին միտված կառավարություն:

  • Կիսվել: