շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանի ՄԻՊ  ներկայացուցիչներն այցելել են հայ գերի Գագիկ Ոսկանյանին

Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հայ գերի Գագիկ Ոսկանյանին

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հայ գերի Գագիկ Ոսկանյանին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են Ոսկանյանին՝ կալանավորման պայմաններում նրա հանդեպ վերաբերմունքի, բուժման հասանելիության և այլ հարցերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։

Ինչպես հաղորդվում է՝ Ոսկանյանն իբրեւ թե ՛՛գոհունակություն է հայտնել կալանքի պայմաններից՛՛։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին պահեստազորի զինվոր, ուսումնամարզական հավաքի մասնակից Գ.Վ.-ն լքել էր մարտական ​​դիրքը։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ  Գագիկ Ոսկանյանն ադրբեջանական կողմում է:

Օգոստոսի 18-ին ադրբեջանական դատարանն ապօրինի ձերբակալել է Ոսկանյանին։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել նրա դեմ՝ ՛՛պետական սահմանն ապօրինի հատելու հոդվածով՛՛:

 

  • Կիսվել: