երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ երկրում պահվող 62 հայ զինծառայողների մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ երկրում պահվող 62 հայ զինծառայողների մասին

Պաշտոնական Բաքուն հետևում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա կրկին հայտարարել է, թե Ադրբեջանը, եռակողմ համաձայնագրի շրջանակներում, բոլոր ռազմագերիներին վերադարձրել է հայկական կողմին:

Իսկ անցյալ տարվա նոյեմբերի վերջին «Ադրբեջանի տարածք ապօրինաբար մուտք գործած» 62 հայ զինծառայողների վերաբերյալ նախարարը նշել է, որ «այդ անձանց առնչությամբ հետաքննությունը շարունակվում է և նրանց գործողություններին իրավական գնահատական պետք է տրվի​​»:

  • Կիսվել: