ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանցու կողմից հայի սպանության հետքերով․ Արա Աբրահամյանն իր տեղակալին ուղարկել է Կրասնոդար

Ադրբեջանցու կողմից հայի սպանության հետքերով․ Արա Աբրահամյանն իր տեղակալին ուղարկել է Կրասնոդար

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին՝ փետրվարի 28-ին Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկում տեղի ունեցած ողբերգական միջադեպի առնչությամբ, որի հետեւանքով ադրբեջանցին 22-ամյա հայ երիտասարդի էր սպանել։

Ինչպես հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, համայնքի ղեկավարների տեղական բաժանմունքների ՌՀՄ եւ երիտասարդական կազմակերպությունների հետ, նպատակ ունենալով թույլ չտալու հանարավոր սադրանքներ։

"Իրավիճակը սրելու ունակ բացասական դրսեւորումներից խուսափելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել էմոցիոնալ, երբեմն սադրիչ կոչերին եւ հանգստություն պահպանել", - ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հանցագործներին հայտնաբերելու և օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքի նկատմամբ հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ: Կազմակերպությունում կարծում են, որ եթե մարդասպանները հայտնվեն Ադրբեջանում, ապա նրանք պետք է վերադարձվեն Ռուսաստան եւ կանգնեն դատարանի առջեւ:

"Մենք հույս ունենք, որ հանցագործները մոտ ժամանակներս կգտնվեն եւ քրեական պատիժ կկրեն ռուսական օրենսդրությանը համապատասխան", - հայտարարել են ՌՀՄ-ում:

Նշենք, որ Բելորեչենսկում ծեծկռտուքի հետեւանքով սպանվել էր 22-ամյա Արթուր Սարուխանովը։

Մարդասպանը հետախուզման մեջ է ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: