կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանցիները հերքում են, թե ոչխարներ են առեւանգել, մենք ապացույցներ ենք ներկայացրել. Դավիթ Ղուլունց

Ադրբեջանցիները հերքում են, թե ոչխարներ են առեւանգել, մենք ապացույցներ ենք ներկայացրել. Դավիթ Ղուլունց

Տեղ գյուղի հովիվ Սուրիկ Մաթևոսյանի մոտ 300 ոչխարները, որոնք ադրբեջանցիները առևանգել էին, մինչեւ այժմ չեն վերադարձրել։.NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

«Արդեն քանի օր է բանակցություններ են ընթանում, սպասում ենք, տեսնենք` ինչ պատասխան կտան։ Ադրբեջանցիները հերքում են, ասում են՝ նման բան չի եղել, ոչ մի ոչխար չի անցել, փաստեր ներկայացրեք, մենք էլ ներկայացրել ենք, ոչխարը տանելուց նկարներ եղել են, տվել ենք ռուս խաղաղապահների հրամանատարությանը, իրենք ներկայացրել են ադրբեջանցիներին»,- ասաց Ղուլունցը, նշելով, որ սպասողական վիճակ է այս պահին։

Նա հավելեց, որ բոլոր ոչխարները պատկանում էին Սուրիկ Մաթեւոսյանին,  իր ողջ ունեցվածքն այդ ոչխարներն են եղել:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ադրբեջանցիները առևանգել էին Տեղ համայնքի 53-ամյա հովիվ Սուրիկ Մաթևոսյանին և նրա մոտ 300 ոչխարներին։ Մեկ օր անց բանակցությունների արդյունքում խաղաղապահներին են փոխանցել գերեվարված Սուրիկ Մաթևոսյանին, սակայն առևանգված ոչխարները մինչև այսօր շարունակում են մնալ ադրբեջանցիների մոտ։

  • Կիսվել: