երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ադրբեջանցիները անցակետում կանանց են նստեցրել․ «Իրավունք»

Ադրբեջանցիները անցակետում կանանց են նստեցրել․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Կարմիր խաչի» միջոցով Հայաստան տեղափոխվող հիվանդների անձնագրերը պատճենահանվում են ադրբեջանական անցակետում, ապա նոր թույլտվություն է տրվում հատել անցակետը:

Արցախցի մեր հայրենակիցները նշում են, որ վերջին օրերին ադրբեջանցիները տակտիկա են փոխել. «Անցակետում կանանց են նստեցրել, որոնք հիմնականում զբաղվում են փաստաթղթերի ստուգմամբ: Սիրալիր կերպով դիմավորում եւ ճանապարհում են՝ ի տարբերություն առաջին օրերի»,-մեզ հետ զրույցում ասաց արցախցի մեր հայրենակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: