կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Ադրբեջանցիներն Արավուս գյուղի մոտ 200 ոչխար են գողացել

Ադրբեջանցիներն Արավուս գյուղի մոտ 200 ոչխար են գողացել

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Արավուս գյուղի սահմանի մոտակայքից ադրբեջանցիները գողացել են Արավուս գյուղին պատկանող ոչխարներ։ 
 
Տեղեկությունը հաստատում է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
Նա նշեց, որ այս պահին չի կարող այլ մանրամասներ հայտնել, ինչպես նաև հստակեցնել, թե քանի գլուխ ոչխարի մասին է խոսքը։
 
Նշենք, որ սոցիալական ցանցերում օգտատեր Արթուր Գրիգորյանը գրել է, որ ադրբեջանցիները Արավուս գյուղին պատկանող մոտ 200 ոչխար են գողացել։ Նրա տեղեկություններով՝ հրաման է եղել չկրակել ադրբեջանցիների ուղղությամբ։
 
Պաշտպանության նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից:
 

  • Կիսվել: