կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ադրբեջանցի ընդդիմադիրները ոստիկանության կողմից դաժան ծեծի են ենթարկվել

Ադրբեջանցի ընդդիմադիրները ոստիկանության կողմից դաժան ծեծի են ենթարկվել

Երեկ ադրբեջանցի ընդդիմադիրները փորձել են բողոքի ցույց կազմակերպել Բաքվում՝ ի պաշտպանություն ձերբակալված ակտիվիստ Սալեհ Ռուստամովի։ Ադրբեջանի ոստիկանությունը ցրել է մասնակիցներին:

Մինչեւ ակցիայի մեկնարկը, ավելի քան 20 մարդ ձերբակալվել և բերման է ենթարկվել: Ոստիկանության աշխատակիցները մարդկանց դաժան ծեծի են ենթարկել: Ծեծի է ենթարկվել նաեւ ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի համակարգող կենտրոնի անդամ, «Մուսավաթ» կուսակցության անդամ Թոֆիգ Յագուբլուն, որին ձերբակալել են դստեր հետ:

Հատկանշական է, որ ծեծի ենթարկվելուց հետո, Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության պետ, ոստիկանության մայոր Էլշադ Հաջիեւը հայտարարել է, որ ծեծ տեղի չի ունեցել, իսկ ծեծի մասին պնդումներն անհիմն են:

  • Կիսվել: