չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել զինծառայողների փոխանակման ենթադրյալ վայրից

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել զինծառայողների փոխանակման ենթադրյալ վայրից

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել ենթադրյալ վայրից, որտեղ քիչ անց տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի զինծառայողների փոխանակումը:

Այսօր հաղորդվել էր, որ դեկտեմբերի 13-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին՝ Իջևանի և Ղազախի շրջանում, տեղի կունենա հինգ օր առաջ հայտարարված ռազմագերիների փոխանակումը։ 

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հրապարակել են համատեղ հայտարարություն։ 

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ  Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։


Нет описания.Нет описания.

  • Կիսվել: