ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանական կայքը հայտնել է, որ Բաքուն հայ հովվին փոխանցել է ռուս խաղաղապահներին

Ադրբեջանական կայքը հայտնել է, որ Բաքուն հայ հովվին փոխանցել է ռուս խաղաղապահներին

Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ Ադրբեջանը ռուս խաղաղապահներին է փոխանցել Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովվին` Սուրիկ Մաթևոսյանին, որն այսօր ոչխարներ արածեցնելիս հայտնվել էր այդ երկրի վերահսկողությանն անցած տարածքում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տեղ համայնքի բնակիչներից մեկը ոչխարի հոտը տարել է արոտավայր և հայտնվել Ադրբեջանի հսկողությանն անցած տարածում: Այժմ ռուս խաղաղապահների հետ բանակցություններ են տարվում՝ նրան վերադարձնելու ուղղությամբ:

Դեպքին անդրադարձել էր նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ ադրբեջանական 4 զինված ծառայողներ ուժի գործադրմամբ առևանգել են Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարները:

  • Կիսվել: