կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանական «ցուցանակներն», առ ոչինչ են, որովհետև հայկական Վերանվաճումից հետո դրանք միանշանակորեն հայտնվելու են աղբանոցներում․ Ոսկանյան

Ադրբեջանական «ցուցանակներն», առ ոչինչ են, որովհետև հայկական Վերանվաճումից հետո դրանք միանշանակորեն հայտնվելու են աղբանոցներում․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշում է․

«Բաքվի բռնատիրական վարչախումբը, օգտվելով Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող վարչախմբի ապաշնորհությունից, փորձում է հոգեբանական ճնշում գործադրել մեր բնակչության վրա՝ Սյունիքի մարզում տարբեր խորամանկություններով սադրիչ ցուցանակներ տեղադրելու միջոցով։

Այսպես կոչված, «ցուցանակային պատերազմի» սկիզբը որոշ ժամանակ առաջ փաստացի ազդարարեց անձամբ Բաքվի բռնապետը՝ որպես արդեն օրինաչափություն դարձող սեփական անպատկառ և անարգ վարքագծի դրսևորում ոտնակոխ անելով «Հայկազյան» գրառումով ցուցանակը Արցախի Հանրապետությունից ժամանակավորապես բռնազավթված տարածքներից մեկում։

 

Ադրբեջանական այս «ցուցանակներն», ըստ էության, առ ոչինչ են, որովհետև հայկական Վերանվաճումից հետո դրանք միանշանակորեն հայտնվելու են աղբանոցներում, քանզի հենց թուրքի առածն է պնդում՝ tülkü hiyləgərdir, amma dərisi satılır «Աղվեսը որքան էլ խորամանակ լինի, նրա մորթին վաճառվում է»։

#հայկական_Վերանվաճումը»։

  • Կիսվել: