չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադոնցի փողոցում կառուցվող շենքում աշխատակիցը բարձրությունից վայր է ընկել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Ադոնցի փողոցում կառուցվող շենքում աշխատակիցը բարձրությունից վայր է ընկել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ մայիսի 20-ին, հերթական արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար շենքում։

Ժամը 12։50-ի սահմաններում Ադոնցի 5 հասցեում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել։

Բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, այնուհետև տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 55-ամյա Կարեն Գ․-ն է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

  • Կիսվել: